Հասարակություն

Կարելի է ասել՝ սա երրորդ համաշխարհային պատերազմն է. Քադիրովը` Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին

Gohar Vardanyan 1 րոպե 208 դիտում
Կարելի է ասել՝ սա երրորդ համաշխարհային պատերազմն է. Քադիրովը` Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին

Եթե Ռուսաստանի հակառակորդներին համաշխարհային հանրություն անվանենք, ապա Ուկրաինայի հակամարտությունը կարելի է երրորդ համաշխարհային պատերազմ համարել: Նման հայտարարություն է արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, գրում է РИА Новости-ն:

«Եթե վերցնենք այն եվրոպական պետությունները, որոնք այսօր մասնակցում են (Խմբ.` Ուկրաինայի հակամարտությանը)... ՆԱՏՕ-ի դաշինքը և հարակից այլ պետություններ, եթե այս... պետություններին անվանենք համաշխարհային հանրություն, ապա կարելի է ասել՝ սա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- ասել է Քադիրովն իր օգնականի սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ։ 

Միաժամանակ նա ընդգծել է, որ «ռազմական իրադարձություններին» չեն մասնակցում այնպիսի խոշոր պետություններ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250