Պատահարներ
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով շուրջ 40 մարդ է մահացել
Unknown
78 դիտում
Առնվազն 39 մարդ է մահացել այսօր առավոտյան Պակիստանի Բելուջիստան գավառի կիրճն ընկած ավտոբուսի բռնկման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Geo հեռուստաալիքին։
Ինչպես նշել է Լասբելա քաղաքի կոմիսարի օգնական Համզա Անջումը, 48 ուղևորի տեղափոխող ավտոբուսը Քվեթայից Քարաչի էր ուղևորվում։
«Արագությունը գերազանցելու պատճառով ավտոբուսը Լասբելայի մերձակայքում շրջադարձ կատարելիս բախվել է կամրջի հենասյանը, որից հետո մեքենան ընկել է ձորը, այնուհետև՝ բռնկվել», – ասել է նա։
Անջումը հավելել է, որ 4 մարդ, այդ թվում մեկ երեխա և կին, ողջ են մնացել և տեղափոխվել են հիվանդանոց, մահացածների նույնականացումը դժվարացնում է այն, որ մարմիններն այրվել են բռնկված հրդեհից։
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել
Unknown
1 րոպե
242
Հայտնի է Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը
Unknown
6,366
Հրդեհ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում
Unknown
1 րոպե
1,770
Թուրքիայում երկու տուրիստական ավտոբուս վթարի է ենթարկվել․ հայտնի, թե որ երկրի քաղաքացիներն են եղել ավտոբուսներում
Unknown
1 րոպե
382
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
837
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
929
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
436
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
276