Պատահարներ

Թուրքիայում երկու տուրիստական ​​ավտոբուս վթարի է ենթարկվել․ հայտնի, թե որ երկրի քաղաքացիներն են եղել ավտոբուսներում

Unknown 1 րոպե 378 դիտում
Թուրքիայում երկու տուրիստական ​​ավտոբուս վթարի է ենթարկվել․ հայտնի, թե որ երկրի քաղաքացիներն են եղել ավտոբուսներում

Այսօր Թուրքիայի կենտրոնական Նիգդե նահանգում զբոսաշրջային ավտոբուսնի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 12 օտարերկրացի է տուժել, հայտնում է DHA-ն։
Տուրիստներով միկրոավտոբուսը տեղական ժամանակով ժամը 10.30-ի սահմաններում Գեստերլի գյուղի մոտակայքում գտնվող մայրուղու վրա անհայտ պատճառով բախվել է սյանը։ «Վթարի հետևանքով տուժել են վարորդը, զբոսավարը և 12 զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ուրուգվայից, Արգենտինայից»,- հայտնել են գործակալությունից։


Նշվում է, որ մոտավորապես նույն ժամին Աքթաշ գյուղի մոտակայքում գտնվող մայրուղու վրա շրջվել է զբոսաշրջային այլ միկրոավտոբուս, ինչի հետևանքով 59-ամյա ուղևորը մահացել է, ևս 27-ը վիրավորվել։ Վարորդին ոստիկանները բերման են ենթարկել՝ մինչ ողբերգության հանգամանքները պարզելը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250