Պատահարներ

Աբովյանում հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով տղամարդու դի. ԶԼՄ

Gohar Vardanyan 230 դիտում
Աբովյանում հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով տղամարդու դի. ԶԼՄ

Փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

 

Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցում տղամարդու դի կա։

 

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նշված գործարանի աշխատակից՝ 72-ամյա Վ. Ա-ի դին՝ խառատի հաստոցի մոտ ընկած, բազմաթիվ կոտրվածքներով։

 

Ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ մահացածը խառատի հաստոցի վրա աշխատելիս խախտել է աշխատանքային անվտանգության կանոնները, ինչի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից