Պատահարներ Կարևոր

Հերթական հետցնցումը` Թուրքիայում. շենքեր են փլուզվել

Gohar Vardanyan 1,794 դիտում
Հերթական հետցնցումը` Թուրքիայում. շենքեր են փլուզվել

Թուրքական Հաթայի Արսուզ թաղամասում մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մադին գրում է Habertürk-ը։

 

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության (AFAD) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում։

 

Երկրաշարժը, որը գրանցվել է Արսուզից 6 կիլոմետր հեռավորության վրա, գրանցվել է 9,26 կմ խորության վրա։

 

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ հետցնցմանը հաջորդել են փլուզումներ։ Խոսքը փետրվարի 6-ին գրանցված ավերիչ երկրաշարժի ժամանակ վնասված շինությունների մասին է։

 

Այսօր ավելի վաղ կրկին երկրաշարժ էր գրանցվել   Թուրքիայում` Մալաթիայում։ Այս անգամ եղել էր 4.9 մագնիտուդով հետցնցում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250