Պատահարներ

Մոսկվայում ձերբակալվել են ծաղկի խանութում կնոջը պատանդառած տղամարդիկ

Gohar Vardanyan 1 րոպե 392 դիտում
Մոսկվայում ձերբակալվել են ծաղկի խանութում կնոջը պատանդառած տղամարդիկ

Մոսկվայում երկու տղամարդ է ձերբակալվել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ծաղկի խանութում մի կնոջ պատանդ վերցնելու համար։  

 

«Նախնական տեղեկություններով՝ երկու տղամարդ, որոնցից մեկը տրավմատիկ ատրճանակ ուներ, մտել են խանութ և այնտեղ պահել մի կին վաճառողի։ Տղամարդիկ բերման են ենթարկվել»,- լրագրողներին հայտնել է մայրաքաղաքի դատախազության ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան։

 

Նրա խոսքով, դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատանքը համակարգում է Կենտրոնական վարչական շրջանի դատախազի առաջին տեղակալ Մաքսիմ Չիքմարևը։

 

Իր հերթին Մոսկվայի ՆԳՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Վասենինը հայտնել է, որ կինը չի տուժել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից