Պատահարներ

Թուրքական Հաթայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Gohar Vardanyan 1 րոպե 160 դիտում
Թուրքական Հաթայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Հաթայ քաղաքում նորից երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը:
 

Երկրաշարժը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:53-ին, գրանցվել է 5 բալ ուժգնությամբ՝ 9,7 կիլոմետր խորության վրա։

 

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է գրանցվել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 43 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է ավելի քան 80 հազար շինություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից