Պատահարներ

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը

Gohar Vardanyan 138 դիտում
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը։ Այս մասին հայտնել են երկրի իշխանությունները։

 

«Վերջին տվյալներով՝ Թուրքիայի տասը նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է մեր 44218 քաղաքացի։ Երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 9136 հետցնցում», - նշվում է Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչության հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին հզոր երկրաշարժը։ Այն զգացվել է նաև հարևան երկրներում։ Հետցնցումները դեռ շարունակվում են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից