Պատահարներ

19-ամյա երիտասարդը կրակել է, հետո դանակահարել ակումբի մենեջերին

Mariam Z. 877 դիտում
19-ամյա  երիտասարդը կրակել է, հետո դանակահարել  ակումբի մենեջերին

Երևանյան ակումբներից մեկում 19-ամյա մի երիտասարդ ատրճանակից կրակել է, հետո վիճել է ակումբի մենեջերի հետ ու դանակահարել նրան։ 

 

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

«Փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Կենտրոնական բաժինը 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի»,–նշված է հաղորդագրության մեջ։

 

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մեկնել են հիվանդանոց։

 

Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում։

 

Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։

 

Նրա մոտ ատրճանակ ու ծալովի դանակ է հայտնաբերվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ 

 

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից