Պատահարներ

Իրանում հարսանիքի ժամանակ կրակոցներ են սկսվել․ կան զոհեր և վիրավորներ

Gohar Vardanyan 192 դիտում
Իրանում հարսանիքի ժամանակ կրակոցներ են սկսվել․ կան զոհեր և վիրավորներ

Իրանի Ֆարս նահանգում հարսանեկան արարողության ժամանակ հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։

 

«Ցավոք սրտի Կիրոկարզին քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը վիրավորվել են։ Նրանք հոսպիտալացվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հարձակվողին գտել են ականատեսները, տղամարդը եկել է ոստիկանություն և ատրճանակի հետ միասին հանձնվել, որից սպանել է երկու մարդու։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից