Հասարակություն

«Գրանդ Տոբակոն» ազատվեց մաքսատուրքից՝ 176 մլրդի ներդրում անելու և 150 աշխատատեղ ստեղծելու համար

Unknown 106 դիտում
«Գրանդ Տոբակոն» ազատվեց մաքսատուրքից՝ 176 մլրդի ներդրում անելու և 150 աշխատատեղ ստեղծելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 

Որոշմն հիմնավորման մեջ նշվում է, որ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ ք․ Երևանում։ 

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 176․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

 

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 476 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․6 մլրդ դրամ:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250