Ռազմական

ԱՄՆ-ի Zuni հրթիռները Ուկրաինայում են

Unknown 1 րոպե 93 դիտում
ԱՄՆ-ի Zuni հրթիռները Ուկրաինայում են

Ուկրաինական զորքերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հրապարակել է Սու-25 ինքնաթիռի լուսանկարը՝ Zuni ավիացիոն հրթիռներով, որոնք ԱՄՆ-ը խոստացել էր փոխանցել Ուկրաինային, գրում է ուկրաինական UNIAN գործակալությունը։

 

Հունվարի սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային է փոխանցում  չորս հազար չկառավարվող «օդ-երկիր» Zuni հրթիռներ։

 

Պենտագոնը հրապարակել էր սպառազինության ցանկը, որը պետք է ներառվեր Ուկրաինային ամերիկյան նոր ռազմական օգնության մեջ։

Ռուսաստանը ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։

 

[7eef5739734c43b4480c498d34d36bfe.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250