Քաղաքականություն

Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել

Ofelya 1 րոպե 831 դիտում
Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Իրանը մի շարք հրթիռներ է արձակել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանն ուրան հարստացնելու կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողություն  այլևս չունի, հաղորդում է The Times of Israel-ը:


«Մենք հարվածել ենք այդ օբյեկտներին: Մենք շարունակում ենք ոչնչացնել այդ հնարավորությունները։ Մենք դրանք կվերածենք փոշու ու մոխրի»։


 Նա հավելել է, որ Իրանը «ավելի թույլ է, քան երբևէ», մինչդեռ Իսրայելը տարածաշրջանում ուժեղ պետություն է և, ոմանց կարծիքով, «աշխարհի տերություն»։


Նեթանյահուի հայտարարությունից մի քանի ժամ անց Իրանը մի շարք հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետևանքով տագնապի ազդանշան է հնչել մայրաքաղաքում և երկրի այլ հատվածներում։


Նեթանյահուն իր անգլերեն ելույթում նշել է, որ հունիսին «Աճող առյուծ» գործողությունը ոչնչացրել է Իրանի հրթիռային և միջուկային ենթակառուցվածքների մեծ մասը, և այժմ թիրախավորվում են հրթիռների և միջուկային զենքի համար բաղադրիչներ արտադրող իրանական գործարանները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250