Ռազմական

Հրադադարի խախտում՝ Արցախում․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին

Gohar Vardanyan 1,303 դիտում
Հրադադարի խախտում՝ Արցախում․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ 

 

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

 

«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան»,- նշվում է գերատեսչության մայիսի 2-ի տեղեկագրում։ 

 

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այս փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250