Ռազմական

Պրիգոժինը հայտնել է, որ գնդակոծել են Բախմուտում գերի ընկած ուկրաինացիների պահման վայրը

Unknown 325 դիտում
Պրիգոժինը հայտնել է, որ գնդակոծել են Բախմուտում գերի ընկած ուկրաինացիների պահման վայրը

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները HIMARS հրթիռներով գնդակոծել են Բախմուտում (Արտեմիվսկ) գերի ընկած ուկրաինացիների պահման վայրը, երեքշաբթի՝ մայիսի 9-ին, հայտնել է  «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Տեղեկությունը տարածում են թելեգրամյան ալիքները: 

 

Նրա խոսքով՝  ունեցել են  ռազմագերիներ, որոնց նախապատրաստում էին հնարավոր փոխանակման համար։  Նրանց «բուժել են, կերակրել», - նշել է Պրիգոժինը:   

 

Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝  մանրամասները պարզելու համար։ Պրիգոժինն ասել է, որ անձամբ է զննել հրթիռների խոցման վայրը, և, ըստ նախնական տվյալների, ռազմագերիներից ոչ ոք չի մահացել։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250