Ռազմական

Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա

Unknown 131 դիտում
Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա

Հնդկաստանում Հայաստանի դեսպանատունը ռազմական կցորդ կունենա. այդ հաստիքը ստեղծելու որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։

 

Նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի փաթեթում, ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

«Հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացրել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»,- նշված է որոշման հիմնավորուման մեջ։ 

 

Ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250