Ռազմական

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին

Gohar Vardanyan 178 դիտում
ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում իրավիճակի մասին

Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 241,1 տոննա մարդասիրական օգնություն, Ստեփանակերտ-Գորիս ու հակառակ ուղղությամբ բուժառուներով շտապօգնության երեք մեքենա է ուղեկցվել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրից։

 

«Մարտակերտի դպրոցական ու նախադպրոցական հաստատություններում իրականացվել է սննդի փաթեթներ բաժանելու մարդասիրական ակցիա «Մենք Միավորված ենք» հիմնադրամի հետ համատեղ։

 

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0.2 հա տարածք։ Հայտնաբերվել է երկու պայթուցիկ առարկա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250