Ռազմական

Բելգորոդում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է ներդրվել

Gohar Vardanyan 107 դիտում
Բելգորոդում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է ներդրվել

ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է տարածաշրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմի ներդրման մասին:

Նրա խոսքով՝ ռեժիմը սահմանում է հատուկ միջոցներ և ժամանակային սահմանափակումներ։ Սա նշանակում է, որ կստուգվեն նույնականացման քարտերը, ինչպես նաև կդադարեցվեն վտանգավոր արտադրությունների և կազմակերպությունների գործունեությունը, որտեղ արտադրվում են քիմիական և կենսաբանական նյութեր: 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ԶՈՒ դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի շրջան: Ուկրաինական կողմից հերքում են իրենց մասնակցությունը դիվերսիային: Ռուսաստանից էլ հայտնում են, որ սա արվում է ուշադրությունը Բախմուտից շեղելու համար: Նշենք, որ ռուսական կողմն ավելի վաղ հայտնել էր Բախմուտը վերահսկողության տակ վերցնելու մասին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250