Ռազմական

Թուրքիան հայտարարել է Իրանի դեմ իսրայելական Մոսադի լրտեսական բջջի վերացման մասին․ IRNA

Gohar Vardanyan 1 րոպե 238 դիտում
Թուրքիան հայտարարել է Իրանի դեմ իսրայելական Մոսադի լրտեսական բջջի վերացման մասին․ IRNA

Թուրքիայի հետախուզական և անվտանգության ուժերը Ստամբուլում հայտարարել են, որ վերացրել են իսրայելական  Մոսադին պատկանող նոր լրտեսական բջիջ, որը բաղկացած է Իրանի դեմ աշխատող15 հոգուց։ Այս մասին գրել է IRNA-ն։

 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մեկուկես տարի համատեղ հետախուզական և անվտանգության ուժերը հետաքննություն են իրականացրել իսրայելական լրտեսական ցանցի նկատմամբ։
 

Թուրքական իշխանությունները պարզել են, որ «Մոսադի բջիջը թիրախավորել է Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող մեկ ընկերություն ու 23 ֆիզիկական անձ»։
 

«15 հոգուց բաղկացած խումբը գործում էր ամբողջ երկրի ցանցով ու ղեկավարում էր Եվրոպայում վերապատրաստված գործակալ Սելչուկ Քյուչյուկկայան»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:
 

Ձերբակալվածներից երկուսը Թուրքիայի քաղաքացիներ են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250