Ռազմական

Եթե մենք այսօր դադարեցնենք զենքի մատակարարումները, վաղը Ուկրաինայի վերջը կգա

Gohar Vardanyan 164 դիտում
Եթե մենք այսօր դադարեցնենք զենքի մատակարարումները, վաղը Ուկրաինայի վերջը կգա

Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ այսօր Կիևին սպառազինության մատակարարումների դադարեցման դեպքում Ուկրաինայի վերջը կգա արդեն վաղը, գրում է РИА Новости-ն՝ գերմանական Welt հեռուստաալիքին հղումով։ 

«Եթե մենք այսօր դադարեցնենք զենքի մատակարարումները, վաղը Ուկրաինայի վերջը կգա»,- ասել է Գերմանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ երկիրը չի ցանկանում թույլ տալ նման արդյունք։ 

Այսպես, Բունդեսթագում Պիստորիուսը պատասխանել է մանդատ չունեցող պատգամավոր Ռոբերտ Ֆարլեի հարցին, թե ինչու ԳԴՀ-ն չի ձգտում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը, փոխարենը զենք է մատակարարում Ուկրաինային։ 

Նշվում է նաև, որ պատգամավորը Պիստորիուսին մեղադրել է ուկրաինացի զինվորականների վերապատրաստման միջոցով Գերմանիային հակամարտության մեջ ավելի ներքաշելու մեջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250