Ռազմական

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Կրեմլի վրա հարձակման ետևում ուկրաինական հատուկ ծառայություններից մեկն է․ NYT

Gohar Vardanyan 98 դիտում
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Կրեմլի վրա հարձակման ետևում ուկրաինական հատուկ ծառայություններից մեկն է․ NYT

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ մայիսի սկզբին Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը կազմակերպել է ուկրաինական հատուկ ծառայություններից մեկը, հաղորդում է The New York Times-ը։ 

Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզական ծառայությունները տեղեկություն չունեն, թե ուկրաինական որ հատուկ ծառայությունն է ներգրավված եղել հարձակման մեջ, և արդյո՞ք Վլադիմիր Զելենսկին տեղյակ է եղել հարձակման նախապատրաստման մասին։ 

Ըստ հրապարակման՝ սկզբում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հնարավոր է համարել այն վարկածը, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը Ռուսաստանի կառավարության «կեղծ դրոշակային գործողություն է», սակայն ռուս պաշտոնյաների ներքին որոշ բանակցությունների գաղտնալսումից հետո ամերիկյան վարչակազմը մտափոխվել է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250