Ռազմական

Հարավային Կորեան Ուկրաինային զինամթերք ուղարկելու պլաններ չունի

Gohar Vardanyan 40 դիտում
Հարավային Կորեան Ուկրաինային զինամթերք ուղարկելու պլաններ չունի

Ուկրաինային Սեուլի կողմից ռազմական օգնություն տրամադրելու հարցը կդիտարկվի «տեղում» իրավիճակն ուսումնասիրելուց հետո, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չո Տե Յոնգը։ 

«Մինչ այժմ մենք հումանիտար և ֆինանսական օգնություն ենք ցուցաբերել Ուկրաինային: (...) Մենք նախատեսում ենք դիտարկել դա (ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը)՝ տեղում իրավիճակը մշտադիտարկելուց և այլ իրավիճակների լույսի ներքո»,- Yonhap-ը մեջբերում է Չո Տե Յոնգի խոսքերը։

Միաժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հասկացրել է, որ այս պահին Ուկրաինա զինամթերք ուղարկելու պլաններ չկան ո՛չ ուղղակիորեն, ո՛չ Լեհաստանի միջոցով։ 

Նախագահ Յուն Սոկ Յոլն առաջին անգամ այս կիրակի հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում G7-ի գագաթնաժողովի շրջանակում և խոստացել լրացուցիչ օգնություն՝ ներառյալ ականազերծման սարքավորումներ և շտապօգնության մեքենաներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250