Ռազմական

Ռուսաստանն ու Ղրղզստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգ կստեղծեն

Gohar Vardanyan 100 դիտում
Ռուսաստանն ու Ղրղզստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգ կստեղծեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի միջև հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ։ Ռուսական ԶԼՄ–ները հայտնում են, որ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում։

 

Փաստաթղթի համաձայն` երկու երկրների միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգը ստեղծվում է տարածաշրջանում ՀՕՊ–ը կատարելագործելու նպատակով։
 

Համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2022 թվականի օգոստոսի 16-ին։ Այն կնքվում է 5 տարի ժամկետով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250