Պատահարներ

Հայտնի է Հնդկաստանում գնացքների բախման պատճառը

Lilit A. 165 դիտում
Հայտնի է Հնդկաստանում գնացքների բախման պատճառը

Հնդկաստանում գնացքների բախումը տեղի է ունեցել «էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանման» հետևանքով: 

 

Հնդկաստանի Օդիշա նահանգում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը, ավելի քան 1100-ը՝ վիրավորվել։ 

Տեղի հիվանդանոցներն այժմ գերծանրաբեռնված են։ Մյուս նահանգներից բժիշկները շարունակում են ժամանել տարածաշրջան։ Մոտ 100 հոսպիտալացվածի վիճակը գնահատվում է ծանր։

 

Դեպքի վայրում արդեն իսկ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Դրանցում ներգրավված է ավելի քան 1000 մարդ և հատուկ տեխնիկա։

 

Մարդկանց շարունակում են դուրս բերել բախված գնացքների ներսից եւ հավանաբար, թե վիրավորների եւ թե զոհերի թիվը կարող է ավելանալ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250