Ռազմական

ՌԴ ՊՆ-ում առաջարկել են քաղաքացիներին զինակոչի մասին տեղեկացնել SMS-ների միջոցով

Julya 1 րոպե 194 դիտում
ՌԴ ՊՆ-ում առաջարկել են քաղաքացիներին զինակոչի մասին տեղեկացնել SMS-ների միջոցով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ մտցնել զորահավաքի վերաբերյալ քաղաքացիների զինակոչի մասին որոշման մեջ, մասնավորապես՝ առաջարկվում է զինակոչի ենթականերին տեղեկացնել SMS-առաքման միջոցով։ Որոշման նախագիծը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում։ 

 

Փաստաթղթում նշվել է, որ 8 կետեր կարող են ներկայացվել թարմացված խմբագրմամբ։ Նախագծի համաձայն՝ զինկոմիսարիատի կողմից ծանուցում ուղարկելու մասին տեղեկացվում է ռուսաստանցիների անձնական շտեմարանում, պետական ծառայությունների պորտալում, հարկատուի անձնական շտեմարանում։ 

 

«Ինչպես նաև ուղարկվում է SMS-տեղեկություն ռադիոհեռախոսային կապի բաժանորդագրական համարին, որը նշված է պետական և տեղական իշխանությունների ծառայությունների պորտալում»,- նշված է փաստաթղթում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250