Պատահարներ

Վթար՝ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին. կա տուժած

Mariam Z. 1 րոպե 148 դիտում
Վթար՝ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 8-ին, ժամը 16:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի առաջին կմ-ին «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Պ., ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։
 

Վարորդը հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250