Պատահարներ

Սյունիքում հորդառատ անձրևները քշել-տարել են բետոնե կամուրջը, անկել են կենդանիներ. ՆԳՆ

Gohar Vardanyan 1 րոպե 622 դիտում
Սյունիքում հորդառատ անձրևները քշել-տարել են բետոնե կամուրջը, անկել են կենդանիներ. ՆԳՆ

Հունիսի 15-ին, ժամը 15:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ից մինչ 15:40-ը Շամբ, Դարբաս, Լոր, Շենաթաղ, Որոտնավան և Գետաթաղ գյուղերում տեղացել է կարկուտ և հորդառատ անձրև:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Գետաթաղ գյուղում առաջացել են ջրի կուտակումներ, որը վտանգ է ներկայացնում գյուղի տներին և կենդանիներին:  

 

Սյունիքի մարզպետարանից հատուկ տեխնիկա է ուղարկվել գյուղ՝ ջրաբերուկներից հունը մաքրելու համար:

 

Դարբաս գյուղում սելավաջրերը լցվել են անասնագոմ, ինչի հետևանքով անկել են 16 գառ և 50 հավ, վնասվել են մշակաբույսեր:

 

Լոր գյուղում առատ տեղումներից գետը քշել-տարել է բետոնե կամուրջը (7 x 5 մ) և «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենա։ Գետի մյուս կողմում մնացել են հովիվներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ։ Հովիվներին հաջողվել է տեղափոխվել. կենդանիները նույնպես տեղափոխվել են անվտանգ տարածք:

 

ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն իրականացնում է հերթապահություն:

 

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է Սյունիքի մարզպետարանի տարածքային ինքնակառավարման և հանրապետան գործող մարմնի հարցերով վարչության պետին, գյուղ վարչության գլխավոր մասնագետին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչին: Վնասի չափերը ճշտվում են:

[5a4290b2fbc607b7445638a833946c01.jpg]

[241679b2f235c0dc34e1c4ccbdab1a7b.jpg]

[2a790b7a19fc7267bbecdb094b18c75d.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250