Ռազմական

Շոյգուն հանձնարարել է ավելացնել հրասայլերի և ծանր հրանետների արտադրությունը

Mariam Z. 1 րոպե 123 դիտում
Շոյգուն հանձնարարել է ավելացնել հրասայլերի և ծանր հրանետների արտադրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգայցով մեկնել է Օմսկի շրջան, որտեղ պետական պատվերով աշխատող հիմնարկում հանձնարարրել է ավելացնել հրասայլերի և ծանր հրանետների արտադրությունը:

 

«Նախարարը հիմնարկության ղեկավարներին ասել է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել ռազմական հատուկ օպերացիային մասնակցող ռուսաստանյան բանակի համար պետպատվերով տեխնիկա արտադրելու ժամանակացույցը և հանձնարարել է ընդարձակել հրասայլերի ու ծանր հրանետների արտադրական հզորությունները»,- նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:

 

Բացի այդ, Շոյգուն ստուգել է տարածաշրջանում տեղակայված զինանոցներում և պահեստային բազաներում հատուկ գործողության գոտի տեղափոխելու համար սարքավորումների և սպառազինությունների նախապատրաստումը:

 

Նախարարին զեկուցել են զրահատեխնիկայի պահպանման և վերանորոգման, ինչպես նաև ձևավորվող զորամասեր և ստորաբաժանումներ փոխադրման նախապատրաստման մասին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից