Ռազմական

Որքա՞ն են քաղաքացիական բնակչության կորուստները Ուկրաինայում

Mariam Z. 1 րոպե 125 դիտում
Որքա՞ն են քաղաքացիական բնակչության կորուստները Ուկրաինայում

Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո 9083 խաղաղ բնակիչ է զոհվել․ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 15779 խաղաղ բնակիչ։ Զոհերի մեծ մասը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում է եղել (4105 զոհ և 5861 վիրավոր՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում, 718 զոհ և 2521 վիրավոր՝ Ռուսաստանի գրաված տարածքներում)։ 

 

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Յուրի Բելոուսովը փետրվարին The Independent-ի բրիտանական հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում երկրում կարող էր զոհվել մինչև 100 հազար խաղաղ բնակիչ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250