Ռազմական

Բելառուսում զորավարժություններ կանցկացվեն

Mariam Z. 68 դիտում
Բելառուսում զորավարժություններ կանցկացվեն

Հունիսի 21-ից 30-ը Բելառուսում մոբիլիզացիոն զորավարժություններ կանցկացվեն Մինսկի մարզի զինկոմիսարիատների հետ։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

 

Զորավարժությունների հիմնական նպատակն է գնահատել տեղական գործադիր մարմինների, զինկոմիսարիատների, պետական ​​մարմինների և կազմակերպությունների պատրաստվածության աստիճանը հանձնարարված խնդիրները կատարելու համար։  Համապատասխան միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ Բելառուսի զինված ուժերի պատրաստության պլանի շրջանակներում։

 

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է միջոցառումներ իրականացնել ենթակառուցվածքային օբյեկտների տեղակայման, զինվորական ծառայության ենթակա անձանց և տրանսպորտային միջոցների ներգրավման ուղղությամբ։
 

Մայիսի վերջին Բելառուսի հրթիռային զորքերը դասընթաց են անցկացրել «Իսկանդեր-Մ» համալիրի միջոցով հրթիռային հարվածների կառավարման վերաբերյալ։ 

 

Երկրի ՊՆ-ի տվյալներով՝ զինվորականները սովորական և հատուկ տեխնիկայով հարվածներ պատրաստելու և հասցնելու պրակտիկա են անցկացրել։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250