Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանի ռեստորաններից մեկում ուժգին պայթյուն է որոտացել․ ավելի քան 30 մարդ մահացել է

Mariam Z. 1 րոպե 68 դիտում

Ավելի քան 30 մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել Չինաստանի Նինսիա-Հուեյի ինքնավար շրջանի Ինչուան քաղաքի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տեղեկությունը հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

 

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:40-ի սահմաններում Սինիցինի շրջանի բանուկ փողոցում՝ բարբեքյու-ռեստորանի աշխատանքային տարածքից հեղուկ գազի արտահոսքի հետևանքով:

 

Նշվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

 

Ոստիկանները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250