Պատահարներ

Փլուզում Ալավերդիում. ճանապարհը երկկողմանի փակ է

Mariam Z. 1 րոպե 285 դիտում
Փլուզում Ալավերդիում. ճանապարհը երկկողմանի փակ է

Հունիսի 25-ին, ժամը 02:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող «Ախթալշին» ԲԲԸ ԱԳԼՃԿ-ի տարածքում տեղի է ունեցել փլուզում․ տուժածներ չկան։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի՝ Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով հենապատի բետոնե կառուցատարրերը և հողազանգվածը թափվել է «Ախթալշին» ԲԲԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի տարածք։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը. ճանապարհը երկկողմանի փակ է:
 

Երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250