Պատահարներ

Ձերբակալել են Քիշնևի օդանավակայանում կրակ բացած տղամարդուն

Gohar Vardanyan 101 դիտում
Ձերբակալել են Քիշնևի օդանավակայանում կրակ բացած տղամարդուն

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ձերբակալել են օդանավակայանում կրակ բացած տղամարդուն։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն։
 

«Ոստիկանության ջանքերի շնորհիվ հաջողվել է չեզոքացնել ագրեսորին, որը կրակ է բացել Քիշնևի օդանավակայանում։ Տվյալ պահին վտանգ չկա։ Հարձակում գործած անձը վնասվածք է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվում», - նշվում է հաղորդագրության մեջ։
 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը կրակ է բացել Քիշնևի օդանավակայանում, ուղևորներին տարհանել են, ավիահաղորդակցությունը ժամանակավոր կասեցվել է։ Երկրի ՆԳՆ տվյալներով՝ կրակ է բացել մի օտարերկրացի, ում մուտքը երկիր արգելվել է։  Կրակոցների հետևանքով երկու զոհ կա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250