Պատահարներ

Հայտնի է Քիշնևի օդանավակայանի կրակոցների հեղինակը

Gohar Vardanyan 1 րոպե 393 դիտում
Հայտնի է Քիշնևի օդանավակայանի կրակոցների հեղինակը

Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինները հստակեցրել են, որ Քիշնևի միջազգային օդանավակայանում կրակ է բացել Տաջիկստանի 43-ամյա քաղաքացի։ 

Նա թռչել է Ստամբուլից, սակայն Մոլդովայի օդանավակայանում վերջինիս արգելել են մուտք գործել երկիր՝ ուղարկելով օդանավակայանի «ստերիլ գոտի»։ Այնուհետև տղամարդը սահմանապահ ոստիկանի ձեռքից խլել է ատրճանակը և կրակել նրա, ինչպես նաև օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակցի վրա։ Եվս մեկ մարդ վիրավոր է։

Ինչպես հայտնել էինք՝ կրակ բացած տղամարդը ձերբակալված է։ Օդանավակայանի շենքը դեռ շրջափակված է։ 

Քիշնևի օդանավակայանում 1974 թվականից ի վեր նման ողբերգական դեպքեր չեն եղել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250