Պատահարներ

Իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատարին. սկսվել է գազի արտահոսք․ ԶԼՄ

Gohar Vardanyan 1 րոպե 93 դիտում
Իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատարին. սկսվել է գազի արտահոսք․ ԶԼՄ

Հունիսի 29-ին արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «МАСК» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Սևանի փողոցի թիվ 116 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն  գազատար խողովակը վնասվել է և սկսվել է գազի արտահոսք:

 

Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է և այս պահին արդեն «Գազպրոմի» աշխատակիցները իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250