Քաղաքականություն

Վրաստանը կարող է արդյունավետ միջնորդ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև․ Ղարիբաշվիլի

Gohar Vardanyan 1 րոպե 41 դիտում
Վրաստանը կարող է արդյունավետ միջնորդ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև․ Ղարիբաշվիլի

Վրաստանը ցույց է տվել, որ ունակ է արդյունավետ միջնորդ հանդիսանալ հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ անհրաժեշտության դեպքում միանալ գործընթացին։ Այս մասին երկրի խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 

«Երկու տարի առաջ առաջին կոնկրետ արդյունքները գրանցեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներում։ Այդ ժամանակ ես անձամբ էի մասնակցում։ Եվ այդ միջնորդի դերն ավարտվեց կոնկրետ արդյունքով»,-ասել է նա։ 

«Ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակավ հաստատել մեր պատրաստակամությունը՝ միանալու երկու երկրների, մեր բարեկամների միջև գործընթացին։ Դա շատ կարևոր ուղղություն է»,-հավելել Ղարիբաշվիլին։ 

2021 թվականի հունիսին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանն ազատ արձակեց 15 հայ գերիների, իսկ Հայաստանն ադրբեջանական կողմին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250