Պատահարներ

Ավտովթար Կապան-Նորաշենիկ ճանապարհին. կա զոհ

Mariam Z. 1 րոպե 1,102 դիտում
Ավտովթար Կապան-Նորաշենիկ ճանապարհին. կա զոհ

Հուլիսի 1-ին, ժամը 06։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ․) գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում․ ուղևորներից մեկը մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1990թ․) և Խ․ Մ․-ն (ծնված 1988 թ․) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250