Ռազմական

Շոյգուն սպառնացել է կասետային զինամթերք կիրառել Ուկրաինայում, եթե նման զենք մատակարարվի Կիևին

Gohar Vardanyan 1 րոպե 170 դիտում
Շոյգուն սպառնացել է կասետային զինամթերք կիրառել Ուկրաինայում, եթե նման զենք մատակարարվի Կիևին

Կասետային զինամթերք կկիրառենք Ուկրաինայում, եթե այդ զենքը մատակարարվի Կիևին: Նման հայտարարություն է արել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է РБК-ն։

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվան կասետային զինամթերք ունի, այն կարող է կիրառել «առիթների համար»։

 

«Դրանք շատ ավելի արդյունավետ են, քան ամերիկյանները», - նշել է ՌԴ նախարարը
 

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դեռևս ձեռնպահ է մնում ռազմական գործողություններում դրանց կիրառումից՝ հասկանալով, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել նման զինամթերքի կիրառումը խաղաղ բնակչության համար։

 

Նշենք, որ կասետային ռումբերը, երբ պայթեցվում են, արձակում են շատ ավելի փոքր արկեր, որոնք ծածկում են մեծ տարածքներ: Այս բոլոր արկերը միանգամից չեն պայթում՝ վերածվելով «դանդաղեցված գործողության ականների», ինչպես նաև վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250