Ռազմական

Շուշիի և Մարտունու շրջանում հրադադարի խախտման դեպքեր են եղել․ ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan 1 րոպե 94 դիտում
Շուշիի և Մարտունու շրջանում հրադադարի խախտման դեպքեր են եղել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ ամենրյա տեղեկագրում։
 

Վերջին մեկ օրվա ընթացքում ԼՂ Շուշիի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք։ Տուժածներ չկան։
 

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250