Հասարակություն Կարևոր

Տասնյակ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանը թույլ չի տվել մահացածի մարմինը տեղափոխել շրջափակված Արցախ

Unknown 167 դիտում
Տասնյակ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանը թույլ չի տվել մահացածի մարմինը տեղափոխել շրջափակված Արցախ

Արդեն 7 ամիս է՝ Արցախը լիակատար շրջափակման մեջ է և այս ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ ճանապարհի փակ լինելու պատճառով մարդիկ չեն կարողացել իրենց մահացած ծնողների, հարազատների մարմինները տեղափոխել Արցախ: Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։ 

 

«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նույնսիկ մահացած մարդկանց տեղափոխել Արցախ և հուղարկավորել հարազատ հողում՝ ընտանեկան գերեզմանատանը։ Դեպքեր կան, որ ամուսինը զոհվել է, կինը Երևանում՝ բուժման ընթացքում մահացել է, իսկ որդին այդպես էլ չի կարողացել միավորել 2 ծնողներին։ Տարբեր են մահացության դեպքերը և մամուլում էլ են եղել հրապարակումներ։ Այս 7 ամիսների ընթացքում շուրջ 50 նման դեպք է եղել, երբ Արցախի քաքաղաքացիները, այդ թվում՝ արտերկրում ապրող արցախցիները, իրենց հանգուցյալին չեն կարողացել տեղափոխել Արցախ»,- ասել է Արմինե Հայրապետյանը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250