Հասարակություն

Հնդկաստանը թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել Հայաստանին

Unknown 1 րոպե 93 դիտում
Հնդկաստանը թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել Հայաստանին

Հայաստան-Հնդկաստան համագործակցության շրջանակում թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակը Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհանին պաշտոնապես հանձնել է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին:  Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը: 

 

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ողջունելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանին` բարձր է գնահատել երկու երկրների գործակցությունը հատկապես առողջապահական ոլորտում, ընդգծել այս բարեգործական ծրագրի կարևորությունը, որի արդյունքում թանկարժեք դեղահաբը հայ երեխաներին է հասնում անվճար:

 

400 տուփ` 20 000 դեղահաբ, տրամադրվելու է թալասեմիա հիվանդության դեմ բուժում ստացող բոլոր` 130 բուժառուներին: Նշվում է, որ նրանք այս դեղն օգտագործում են ամեն օր:

 

Լենա Նանուշյանի ուղեկցությամբ՝ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին: Նրանք քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիներ:

 

[c255255de140171b00a3bdefc598b33e.jpg]

 

[55555979eec1881fe9b9d5300f61ec85.jpg]

 

[4862684770b9ec648abd9cf8d1b14fc2.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250