Ռազմական

Կիևն ԱՄՆ-ին է հանձնել կասետային զինամթերքի կիրառման առաջին զեկույցը. CNN

Mariam Z. 1 րոպե 132 դիտում
Կիևն ԱՄՆ-ին է հանձնել կասետային զինամթերքի կիրառման առաջին զեկույցը. CNN

Ուկրաինան Պենտագոնին է հանձնել  ԱՄՆ-ի կողմից Կիևին մատակարարված կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ առաջին զեկույցը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցչին։

 

Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ զեկույցը պարունակում է տվյալներ օգտագործված կասետային արկերի քանակի և խոցված թիրախների մասին։ Միաժամանակ պաշտոնյան կոնկրետ թվեր չի հայտնել:

 

Հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կասետային զինամթերք կհանձնի ուկրաինացի զինվորականներին՝ սովորական զինամթերքի պակասի պատճառով: Ուկրաինան ռումբեր է ստացել նույն ամսին։ Միաժամանակ Վաշինգտոնը Կիևից պահանջել է զեկուցել, որ կասետային զինամթերք չի օգտագործվում քաղաքներում կամ դրանցից դուրս խիտ շինություններով վայրերում: Ինչպես նշել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ամերիկյան կողմից նման զենքի մատակարարումը լուրջ հարված է հասցնում «ռուս-ամերիկյան հարաբերությունների մնացորդներին»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250