Հասարակություն

Բրազիլիայում մոդելին դուրս են արել առևտրի կենտրոնից հագուստի պատճառով

Gohar Vardanyan 2,849 դիտում
Բրազիլիայում մոդելին դուրս են արել առևտրի կենտրոնից հագուստի պատճառով

Բրազիլիայում բլոգերը բողոքել է, որ իրեն դուրս են հանել առևտրի կենտրոնից չափազանց բաց հագուստ կրելու համար, գրում է Mirror-ը։  Ինքը՝ բրազիլուհին, կարծում է, որ իր հանդերձանքում արգելված ոչինչ չի եղել։ 


Ջայան Լիմայի խոսքով՝ նա առևտրի կենտրոն է եկել կարճ կիսաշրջազգեստով և խորը կտրվածքով տոպով։  Կինը հագուստի ընտրությունը բացատրել է դրսում շատ շոգ եղանակով։  Սակայն երբ բրազիլուհին մտել է առևտրի կենտրոն, պահակները անմիջապես մոտեցել են նրան և խնդրել են լքել տարածքը։ 

«Ինձ նվաստացրել են։  Ես չեմ արել որևէ բան, որը խախտում է օրենքը:  Եվ ես արժանի չէի, որ ինձ նվաստացնեն բոլորի առաջ։  Ամբողջ առևտրի կենտրոնը ինձ էր նայում, կարծես ես խանութ եմ թալանել կամ ինչ-որ հանցագործություն եմ արել»,- դժգոհում է Լիման։ 

Այն բանից հետո, երբ Ջայանը իր բաժանորդների հետ խոսել է միջադեպի մասին, մեկնաբանները նրա կողմն են անցել: 

«Անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ։  Անընդունելի է, որ դա Ձեզ հետ կրկնվի»,- կարծում է իր լսարանը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250