Պատահարներ

Նորքի բարձրահարակ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Unknown 1 րոպե 578 դիտում
Նորքի բարձրահարակ շենքերից մեկի  բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանություն հատկանիշներով

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com- ը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 23-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 23:25-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 52-ամյա Աղվան Ղ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների նա ինքնասպանություն է գործել 9-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Ղ.-ն հաշվառված է եղել «Հոգեկան առողջության կենտրոնում»:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250