Պատահարներ

Սանկտ Պետերբուրգի «Վագներ» կենտրոնի մոտ ծեծի են ենթարկել Al Jazeera-ի լրագրողին

Mariam Z. 1 րոպե 591 դիտում
Սանկտ Պետերբուրգի «Վագներ» կենտրոնի մոտ ծեծի են ենթարկել Al Jazeera-ի լրագրողին

Սանկտ Պետերբուրգի Զոլնայա փողոցում գտնվող նախկին «Վագներ» կենտրոնի մոտ անհայտ անձը հարձակվել է պաղեստինցի Al Jazeera-ի արաբ լրագրող Ռանիա Դրիդիի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, հայտնում է Fontanka-ն։

 

Ինչպես նշվում է, անհայտ տղամարդը հարվածել է 41-ամյա լրագրողի գլխին։ Ինքը՝ կինն ասել է, որ հարձակվողը սլավոնական արտաքինով է եղել՝ ջինսե տաբատով և սև բաճկոնով։ Նա հավանաբար մոտ 30 տարեկան է։ Միջադեպից հետո օտարերկրացին հոսպիտալացվել է և ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, ինչպես նաև ուղեղի ցնցում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250