Ռազմական

Ռուսաստանում լազերային թնդանոթի հաջող փորձարկումներ են իրականացրել

Mariam Z. 1 րոպե 227 դիտում
Ռուսաստանում լազերային թնդանոթի հաջող փորձարկումներ են իրականացրել

Ռուսաստանի զորավարժարաններից մեկում հաջողությամբ փորձարկվել է լազերային թնդանոթ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղեկացված աղբյուրին։

 

«ՌԴ ռազմական զորավարժարաններից մեկում հաջողությամբ փորձարկվել է մարտական լազերը, որը նախատեսված է անօդաչուների ոչնչացման համար։ Լազերային թնդանոթը մոտակա գոտում անօդաչուի խոցման բարձր արդյունավետություն է ցուցադրել», – նշել է գործակալության զրուցակիցը։

 

Աղբյուրի տվյալներով` փորձարկումների ժամանակ ինֆրակարմիր սպեկտրի մարտական լազերն ապահովել է անօդաչուների ֆիզիկական ոչնչացում` այրելով, մասնավորապես, սարքերի աերոդինամիկ մակերեսները կամ կմախքը ողջ սարքավորումների հետ միասին։

 

«Փորձարկումների ժամանակ լազերով ինչպես ինքնաթիռային տիպի, այնպես էլ քառաթև անօդաչուներ են ոչնչացվել», – պարզաբանել է նա։

 

Նշենք, որ աշխարհի առաջատար երկրներն ակտիվորեն աշխատում են մարտավարական լազերային համակարգերի ճնշման և խոցման ուղղությամբ, որոնք պետք է օդում խոցեն մասնավորապես մոտակա գոտու անօդաչուներն ու ռազմամթերքը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250