Պատահարներ

Ջրավազանում հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դի

Gohar Vardanyan 1 րոպե 1,742 դիտում
Ջրավազանում հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դի

Օգոստոսի 28-ին, ժամը 18։44-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակն գյուղի ջրավազանի ափին հայտնաբերվել է հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին խեղդվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ ջրավազանում հայտնաբերվել է դի։
 

Փրկարարների, պարեկային ծառայողների և քաղաքացիների համատեղ ուժերով քաղաքացու (Գ․ Ե․, ծնված 1995 թ․) դին դուրս է բերվել ջրավազանից։

Փրկարարները պատգարակով դին տեղափոխել են ափ (մոտ 7 մ)։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250