Պատահարներ

Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Mariam Z. 1 րոպե 845 դիտում
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus GX 470 մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է լրատվականը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:


Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մասամբ հայտնվել մայթին:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

[d48d6804f28c61417f635d7e67125e5b.png]
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250