Պատահարներ

25-ամյա տղամարդը ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին․ հնչել են կրակոցներ

Julya 1 րոպե 2,154 դիտում
25-ամյա տղամարդը ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին․ հնչել են կրակոցներ

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 29-ին ոստացել են տեղեկություն, որ նախորդ օրը, ուշ երեկոյան, Մրգավետ գյուղում գտնվող գարեջրատանը վիճաբանություն է ծագել մատուցողուհու և 25-ամյա տղամարդ հաճախորդի միջև: Վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

 

Նշվում է, որ վիճաբանությունը շարունակվել է դրսում: Այդ ընթացքում գարեջրատան հարևանությամբ բնակվող 45-ամյա տղամարդը, վիճաբանության մասնակիցներին հանդարտեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել:

 

Բացատրական աշխատանքի շնորհիվ հաճախորդն ու հարևանը ներկայացել են բաժին: Հարևանը հետը բերել է նաև հրացանը:

Երկուսն էլ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250