Քաղաքականություն

«Ադրբեջանական դիրքերից մեկը ոչնչացված է». Անդրանիկ Թևանյան

Unknown 1 րոպե 1,800 դիտում
«Ադրբեջանական դիրքերից մեկը ոչնչացված է». Անդրանիկ Թևանյան

Մեր զինված ուժերը բավական մեծ հակահարված են տվել ադրբեջանցիներին, ադրբեջանական դիրքերից մեկը ոչնչացված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

 

Ավելի ուշ նա ուղիղ եթերով հանդես է եկել նաև Սոթքից: «Գևորգ Գևորգյանի հետ գտնվում եմ Սոթքում: Գյուղում լարվածություն, բայց միևնույն ժամանակ հանգստություն կա: Իրականում խաղաղության օրակարգը պատերազմի, պարտության ու զոհերի օրակարգ է: Իրական խաղաղության օրակարգը լինելու է միայն ներքին փոփոխությունների հասնելուց հետո»,- նշեց նա: 

 

Գևորգ Գևորգյանն էլ նշեց, որ այս պատերազմը հաղթելու համար շատ քիչ ժամանակ ունենք ու նախ և առաջ պետք է հեռացնել այս իշխանություններին:

 

Հիշեցնենք՝  թշնամու այսօրվա սանձազերծած սադրանքի հետևանքով հայկական կողմն ու 3 զոհ, 2 վիրավոր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250